Միլանը տարին սկսեց հաղթանակով` առավելության հասնելով Սալերնիտանայի նկատմամբ🎥
Գրեթե 2 ամսվա դադարից հետո վերսկսվեց, որի 16-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ռոսոներիների» առավելության պայմաններում, ովքեր շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 10-րդ ու 15-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռաֆայել Լեաուն ու Սանդրո Տոնալին։
Հանդիպման մնաված ժամանակահատվածում էլ Ստեֆանո Պիոլիի թիմը կարող էր բազմիցս մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն ամեն անգամ փայլում էր տանտերերի դարպասապահ Գիլերմո Օչոան։
Այդուհանդերձ, խաղավերջում «Սալերնտիանային» հաջողվեց վերադառնալ խաղ` կրճատելով հաշիվը. 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Բոնացոլին։
Բաց թողած գոլից հետո «Միլանը» կրկին տիրեց նախաձեռնությանը և այլևս որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` հանդիպումը հասցնելով հաղթական ավարտին։
Այսպիսով, «Միլանն» առավելության հասավ 2:1 հաշվով, ինչից հետո «ռոսոներիները» վաստակեցին 36 միավոր և շարունակում են զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Ա սերիայի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Նապոլին» է, որն ունի 41 միավոր։
«Սալերնիտանան», 17 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Միլան, Ռաֆայել Լեաու, Սալերնիտանա, Սանդրո Տոնալի, Ստեֆանո Պիոլի, Ֆեդերիկո Բոնացոլի