Բավարիան որոշել է փոխել Թոմաս Մյուլլերի խաղային դիրքը
«Բավարիան» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել թոփ հարձակվող։
Ինչպես տեղեկացնում է Abendzeitung München-ը, մյունխենյան ակումբը հետաքրքրված է Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Մարկուս Թյուրամի («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Նիկլաս Ֆուլկրուգի («Վերդեր») ծառայություններով։
Բացի դրանից, «բավարական մեքենայի» մարզչական շտաբը որոշել է փոխել ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի խաղային դիրքը։
Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջը 33-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա կենտրոնական հարձակվողի դիրքում և կմրցակցի Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ։
Բացառված չէ նաև, որ Մյուլլերն ու Չուպո-Մոտինգը կենտրոնական հարձակվողի դիրքում մասին դուրս կգան դաշտ։
Նշվում է, որ նման որոշումը կապված է նաև Ջամալ Մուսիալի հետ, ում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Մագելսնանը ցանկանում է 19-ամա կիսապաշտպանին ազատություն տալ «10» համարի դիրքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Թոմաս Մյուլլեր, Հարի Քեյն, Մարկուս Թյուրամ, Յուլիան Նագելսման, Նիկոլաս Ֆուլկրուգ, Ջամալ Մուսիալա, տրանսֆերներ