Տորես. «Ցավալի պարտություն էր, որին մենք արժանի չէինք»

Տորես. «Ցավալի պարտություն էր, որին մենք արժանի չէինք»

07/12/2022 - 21:23

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Մարոկկոյին` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով կիսվել «ֆուրիա ռոխայի» հարձակվող Ֆերրան Տորեսը.

«Ցավալի պարտություն էր, որին, ըստ իս, արժանի չէինք։ Մենք չիրացրինք այն պահերը, որոնք ունեինք, սակայն, ամեն դեպքում, հպարտանում ենք թիմով և մեր մարզիչով։

Արդյո՞ք հիասթափված եմ։ Չեմ սիրում խոսել նման բաներից, սակայն եղել են դեպքեր, երբ 12 հոգու դեմ ենք խաղացել։ Պետք է շարունակել աշխատել։ Թիմը շատ կայուն տեսք ուներ, իսկ 11-մետրանոցները վիճակախաղ են։

Մենք մարզել էինք հարվածները, սակայն հաջողությունը մեր կողմից չէր։

Որևէ դարաշարջանի ավարա՞տ։ Սա ավելին է, քան պարզապես մրցաշարից դուրս մնալ. այս պարտությունը մեզ մեծ ցավ պատճառեց: Մենք կփորձենք Սերխիո Բուսկետսին և մյուս վետերան ֆուտբոլիստներին համոզել` շարունակել հանդես գալ հավաքականում»,- Տորեսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ իսպանացիները չկարողացան ոչ մի անգամ գոլի հեղինակ դառնալ։ Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուն հետ երկու անգամ փրկեց իր թիմին, իսկ Պաբլո Սարաբիայի հարվածը դիպավ դարպասաձողին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023