Բարսելոնան, հնարավոր է, հրաժարվի Լեսթերի աստղին ձեռք բերելու մտքից
«Բարսելոնան» մտադիր է ամպարնդել հենակետայի կիսապաշտպանի գոտին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով։
Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, չնայած կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին անձամբ ցանկանում է իր թիմում տեսնել հենց բելգիացի ֆուտբոլիստին, «կապտանռնագույնների» ղեկավարությունը, հնարավոր է, հրաժարվի նրան ձեռք բերելու մտքից։
Խնդիրն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ կարիերան «բլաուգրանայի» կազմում շարունալելուն։
Բացի դրանից, կա վարկած, որ Տիլեմանսն արդեն այլ ակումբի հետ է համաձայնության հասել։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են պտտվում, որ բելգիացի կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Արսենալը»։
Ներկա պահին «Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարինելու հարցում դիտարկում է Մարտին Սուբիմենդիի («Ռեալ Սոսիեդադ») և Ռուբեն Նևեշի («Վուլվերհեմպտոն») թեկնածությունները, սակայն այս գործարքներն իրականացնելը նույնպես բարդ է լինելու կատալոնական ակումբի համար։
Սուբիմենդիի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո, իսկ Նևեշը, ինչպես Տիլեմանսը, չի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեսթեր, Մարտին Սուբիմենդի, Յուրի Տիլեմանս, Ռուբեն Նևեշ, Սերխիո Բուսկետս, տրանսֆերներ