Չելսին հաղթեց Զալցբուրգին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։
Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։
Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ պարտություն` անցկացրած 9 խաղում տոնելով 6 հաղթանակ։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Դինամո Զագրեբ» – «Միլան»
Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- «Չելսի» – 10 միավոր
- «Զալցբուրգ» – 6 միավոր
- «Միլան» (անցկացրած 4 հանդիպում)- 4 միավոր
- «Դինամո Զագրեբ» (անցկացրած 4 հանդիպում) – 4 միավոր
Այսպիսով, «Չելսին» այս հաղթանակից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրեհեմ Փոթեր, Զալցբուրգ, Կայ Հավերց, Մատեո Կովաչիչ, Չելսի, Չեմպիոնների-լիգա