Օբամեյանգ. «Արտետան չի կարողանում աշխատել մեծ անհատականությունների հետ»
«Չելսիի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է «Արսենալում» հանդես գալու ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին.
«Հիշում եմ` «Բարսելոնան» սկզբում կապ հաստատեց հայրիկիս հետ, այնուհետև ինձ զանգահարեց Խավին և ասաց, որ տեղյակ է «Արսենալում» իմ խնդիրների մասին։ Նա ավելացրեց նաև, որ ես ի զորում եմ ամրապնդել «Բարսան», ինչից հետո տվեցի իմ համաձայնությունը։
Միկել Արտետան չի կարողանում աշխատել մեծ անհատականությունների հետ։ Նրան անհրաժեշտ են երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ոչինչ չեն խոսում և միայն լսում են»,- գաբոնցի հարձակվողի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2018-2022 թթ. հանդես է եկել «Արսենալի» կազմում` անցկացրած 163 խաղում դառնալով 92 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Խավի, Միկել Արտետա, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ