Հայտնի են ԵԼ-ի երկրորդ տուրի լավագույն խաղացողի հավակնորդները։
Երեկ կայացավ Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։
Այդ հանդիպումների արդյունքների հիման վրա ՈՒԵՖԱ-ն առանձնացրել 4 խաղացողի, ովքեր հավակնում են տուրի լավագույնի կոչմանը։
Մրցանակին հավակնում են«Արսենալի» բրազիլացի կիսապշտպանԳաբրիել Մարտինելլին, «ՊՍՎ»-ի հարձակվող Դանիել Մալենը,«Լյուդոգորեցի» պաշտպան Ռաֆայել Ֆորստերը, «Սելտիկի» կիսապաշտպան Մոհամեդ Էլյունուսին։
Մարտինելին Լիեժի «Ստանդարտի» հետ խաղում (4:0) դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, Մալենը դուբլ է ձևակերպել «Ռուսենգբորգի» հետ խաղում (4:1), Ֆորսթերը դուբլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշի» հետ խաղում (3:0): Էլյունուսին էլ մեկ գոլ է հեղինակել Կլուժի» հետ խաղում (2:0):
Քվեարկությանը կարող եք մասնակցել սեղմելով ասյտեղ
# Արսենալ, Գաբրիել Մարտինելլի, Դանիել Մալեն, Լյուդոգորեց, Մոհամեդ Էլյունուսի, ՊՍՎ, Ռաֆայել Ֆորստեր, Սելթիկ