Բարսելոնան առաջնության մեկնարկային խաղում չկարողացավ կոտրել Ռայոյի դիմադրությունը
Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Խավիի թիմը ոչ մի կերպ չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ մադրիդյան ակումբի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 6 սեյվ։
Այսպիսով, «Բարսելոնան» ու «Ռայո Վալեկանոն» նոր մեկնարկած մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Ռայո Վալեկանո, Ստոլե Դիմիտրիևսկի