Բենզեման դարձել է Ռեալի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»` տիրանալով բաղձալի գավաթին։
«Արքայական» ակումբի կաղմից գոլի հեղինակ դարձավ նաև Կարիմ Բենզեման` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Ինչպես հայտնում է «սերուցքայինների» Twitterի-ի պաշտոնական էջը, ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում խփել է 324-րդ գոլը` դառնալով ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։
Բենզեման այդ ցուցանիշով շրջանցել է «արքայական» ակումբի լեգենդար նախկին ավագ Ռաուլին, ում ակտիվում կա 323 գոլ։
Նշենք, որ Բենզեմային 324 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել 606 հանդիպում, իսկ Ռաուլն իր ցուցանիշին հասել է 741 խաղում։
Հավելենք, որ «Ռեալի» պատմության լավագույն ռմաբրկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով խփել է 450 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Ռաուլ, Ռեալ Մադրիդ