Ռաֆայել Վարանն առաջին գոլը խփեց Մանչեսթեր Յունայթեդի կազմում🎥
Անգլիալան Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բրենթֆորդի» նկատմամբ։
Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ով 72-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։
Նշենք, որ ֆրանսիացի պաշտպանը «կարմիր սատանաների» շարքերը համալրելուց հետո խփեց իր առաջին գոլը։
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանը 2021 թ. օգոստոսին է 40 մլն եվրոյի դիմաց «Ռեալի Մադրիդից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռաֆայել-Վարան