Անգլիական գրանդը ցանկանում է վարձակալել Ազարին

Անգլիական գրանդը ցանկանում է վարձակալել Ազարին

09/04/2022 - 11:06

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, բելգիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», որը ցանկանում է վարձակալել 31-ամյա ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործների» ղեկավարները հանդիպել են Ազարի ներկայացուցիչների հետ` քննարկելու վարձակալության մանրամասները։

Այդուհանդերձ, չնայած «Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել Ազարից, բելգիացի ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Մադրիդից։ Նա վստահ է, որ դեռ կարող է իրեն դրսևորել «արքայական» ակումբի կազմում։

«Ռեալի» ծրագիրն էլ այն է, որ Ազարին վարձակալությամբ տրամադրի որևէ ակումբի, վերջինս մարզավիճակ հավաքի ու խաղային պրակտիկա ձեռք բերի, իսկ 2023 թ. ամռանը վաճառի նրա, քանի որ 2024 թ. հունիսի 30-ին լրանում է բելգիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «սերուցքայինների» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, սակայն մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 65 հանդիպում` դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023