Նապոլին անչափ կարևոր հաղթանակ տոնեց Ատալանտայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասն անցավ «Ատալանտայի» ֆուտբոլիստների առավելության պայմաններում, սակայն հյուրերը շատ ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերն ու հաղթեցին 3:1 հաշվով։
Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լորենցո Ինսինյեն, Մատեո Պոլիտանոմ ու Էլիֆ Էլմասը, իսկ «Ատալանտայի» միակ գոլը խփեց Մարտեն դե Ռոնը։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 66 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Նույնքան միավոր ունի նաև Ա սերիայի առաջատար «Միլանը», որը դեռևս չի անցկացրել ընթացիկ տուրի իր հանդիպումը, որի շրջանում ապրիլի 4-ին սեփական հարկի տակ մրցելու է «Բոլոնիայի» դեմ։
«Ատալանտան», 51 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Էլիֆ Էլմաս, Լորենցո Ինսինե, Լուչիանո-Սպալետի, Մատեո Պոլիտանո, Մարտեն դե Ռոն, Միլան, Նապոլի, Ջանպիերո Գասպերինի