Կարեն Գիլոյանը նշել է, որ Սևիկյան եղբայրները հանդես են գալու Հայաստանի հավաքականի կազմում🎥
Մարտի 18-ին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին, որի շրջանակում նշել է, որ Սևիկյան եղբայրները հանդես են գալու Հայաստանի հավաքականի կազմում.
«Արսեն Զախարյանին արդեն չենք կարող հրավիրել Հայաստանի հավաքական։ Նա հայտավորված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլում օրենք կա` քաղաքացիություն փոխել չի թույլատրվում։
Բայց, Սևիկյան եղբայրների համար արդեն պայմանավորվել եմ։ Եղբայրների հոր` Նորայր Սևիկյանի հետ խոսել եմ, նրանք գալու են Հայաստանի հավաքականում խաղան»,- նշել է Գիլոյանը։
Կարեն Գիլոյանը հաստատել է նաև, որ բրազիլացի երկու ֆուտզալիստներ ստանալու են Հայաստանի քաղաքացիություն և կմիանան մեր հավաքականին։
Մանրամասները` տեսանյութում.
Հավելենք, որ Էդգար Սևիկյանը 20 տարեկան է, ծնվել է Մոսկվայում և հանդես է եկել Ռուսաստանի Մ-21 հավաքականում։
Էդգարը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, սակայն 2017 թվականից խաղում է իսպանական «Լևանտեի» երիտասարդական թիմի կազմում, որի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում և խփել 1 գոլ։
20-ամյա ֆուտբոլիստի նախընտրելի դիրքը աջ վինգերն է, սակայն հաջողությամբ կարողանում է «փակել» նաև ձախ վինգերի ու ենթահարձակվողի դիրքերը։
Էդգարի կրտսեր եղբայրը` Էրիկը, 19 տարեկան է։ Նա 2021 թ. հուլիսից հանդես է գալիս «Վալենսիայի» Մ-19 թիմում և խաղում է աջ պաշտպանի դիրքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Էրիկ Սևիկյան, Լևանտե, Կարեն Գիլոյան, Հայաստանի-հավաքական, Վալենսիա