Ժերար Պիկե. Գիտեմ, որ Մեսսիի պայմանագրում առկա է այն խզելու կետը, բայց դա ինձ չի անհանգստացնում
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ գիտի Լիոնել Մեսսիի պայմանագրում առկա կետի մասին, ըստ որի՝ արգենտինացին կարող է հեռանալ ամեն մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես գիտեմ, որ Մեսսին կարող է անվճար հեռանալ ամեն մրցաշրջանի ավարտից հետո:
Բոլորը գիտեն, թե Լեոն ինչքան է նվիրված «Բարսային», այնպես որ՝ դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում:
Նա վաստակել է իր ապագան ընտրելու իրավունքն այն ամենից հետո, ինչ նա տվել է ակումբին:»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: