Ջոկովիչը պատվաստված չլինելու պատճառով բաց է թողնում Մասթերս-1000-ի Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերը
ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի Մասթերս-1000 շարքի Ինդիան Ուելսի խոշոր մրցաշարը։
Մրցաշարը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով բաց է թողնում ATP դասակարգման աղյուսակի 2-րդ ռակետ, Մեծ սաղավարտի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը։
Սերբ թենիսիստը չի կարոցացել ստանալ ԱՄՆ վիզա։
«Չնայած կազմակերպիչներն ինձ մեխանիկորեն ընդգրկեցին Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերի ցանցում, սակայն ես գիտեի, որ իմ մասնակցությունը քիչ հավանական է։
CDC-ն` ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, հաստատել է, որ օրենքները չեն փոխվել, այդ պատճառով էլ ես չեմ կարողացել մեկնել ԱՄՆ»,- գրել է 34-ամյա թենիսիստը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նովակ Ջոկովիչը նույն պատճառով բաց թողեց նաև Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Հավելենք, որ Ինդիան Ուելսին կհաջորդի Մասթերս-1000 շարքի ևս մեկ` Մայամիի մրցաշարը, որը կմկենարկի մարտի 23-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ATP, ATP-1000, Թենիս, Ինդիան Ուելս, կորոնավիրուս, Մայամի-մասթերս, Մասթերս-1000