Ազարն արդեն անցել է գնդակով մարզումների
«Ռեալն» անցկացրել է այս շաբաթվա ընթացքում 2-րդ մարզումը:
Ազգային հավաքականներ հրավիրված ֆուտբոիստների բացակայության պատճառով՝ Մարսելոն, Ֆերլան Մենդին, Նաչոն, Լուկաս Վասկեսը, Ալվարո Օդրիոսոլան, Մարիանո Դիասը և Ռոդրիգոն մարզվել են «Կաստիլիայի» հետ:
Կարիմ Բենզեման մարզվել է մարզադահլիճում, իսկ Էդեն Ազարը, Իսկոն, Խամես Ռոդրիգեսը և Մարկո Ասենսիոն շարունակում են վերականգնվել վնասվածքներից:
«Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ բելգիացի կիսապաշտպանն արդեն անցել է գնդակով մարզումների: