Դիեգո Ֆորլան. Աթլետիկոյի առավելությունն այն է, որ Ռեալի և Բարսելոնայի խաղացողները մեծանում են

Դիեգո Ֆորլան. Աթլետիկոյի առավելությունն այն է, որ Ռեալի և Բարսելոնայի խաղացողները մեծանում են

05/09/2019 - 16:49

Ուրուգվայի հավաքականի և «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության հաղթողի հավակնորդների մասին:

«Ես գիտեմ, որ «Ռեալը» և «Բարսելոնան» գերազանց խաղացողներ ունենք, բայց այդպիսիք կան նաև «Աթլետիկոյում»։ Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են ձեռք բերել ի դեմս Ժոաու Ֆելիքսի։ Թիմում է նաև Դիեգո Կոստան, ով տաղանդավոր և փորձառու ֆուտբոլիստ է։

«Աթլետիկոն» հիանալի մինչմրցաշրջան է անցկացրել։ Այժմ պետք է տեսնել, թե նրանք իրենց ինչպես կդրսևորեն Լա լիգայում: Նրանք լավ տեսք ունեն:

«Աթլետիկոն» պայքարելու է տիտղոսի համար։ Թիմերի մեջ եղած տարածությունը կրճատվում է, իսկ «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն, ովքեր պատմություն են կերտել, մեծանում են: Դա կարող է առավելություն լինել «Աթլետիկոյի» համար:»,- Ֆորլանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023