Interfootball-ի հետևորդների 44%-ը կարծում է, որ Ա սերիայի չեմպիոն կդառնա Միլանը
Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարը բավական թեժ է, սակայն արդեն երկու տուր է առաջատար երկու ակումբները` «Միլանն» ու «Ինտերը» միմյանց նվերներ են մատուցում` չտոնելով հաղթանակներ։
Այժմ մրցաշարային աղյուսակը, 57 միավորով, գլխավորում են «ռոսոներիները», իսկ «Ինտերը», 55 միավորով, 2-րդն է, սակայն «ներաձուրիները», համաքաղաքացիների համեմատ, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Նապոլին» իր ակտկվում ունի 54 միավոր միավոր, սակայն դեռևս պետք է անցկացնի 27-րդ տուրի իր հանդիպումը և հյուրընկալվելիս կմրցի «Լացիոյի» դեմ։
Փաստացի չեմպիոնական պայքար է վերադարձել նաև «Յուվենտուսը», որը, ընթացիկ տուրում 3:2 հաշվով հաղթելով «Էմպոլիին», վաստակեց 50 միավոր և ընդամենը 7 միավոր է զիջում առաջատար «Միլանին»։
«Ինտերի» հերթական սայթաքումից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե որ ակումբը կդառնա Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն։
Առաջարկվել էր 5 տարբերակ` «Միլան», «Ինտեր», «Նապոլի», «Յուվենտուս» և «այլ ակումբ»։
Interfootball-ի հետևորդների 44%-ը կարծում է, որ «Սկուդետոն» կնվաճի «Միլանը», 39%-ը` «Ինտերը», 8%-ը` «Նապոլին», 7%-ը` «Յուվենտուսը», իսկ «այլ ակումբ» տարբերակի օգտին քվեարկել էր միայն հարցմանը մասնակցածների 2%-ը։
Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների։
# Interfootball, Telegram, Ա-սերիա, Ինտեր, Միլան, Յուվենտուս, Նապոլի