Պաշտոնական. Սեբաստիան Ջովինկոն 7 տարի անց վերադարձավ իտալական Ա սերիա
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Սեբաստիան Ջովինկոյի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։
Այսպիսով, վետերան հարձակվողը 7 տարի անց վերադառնում է իտալական ֆուտբոլ, որտեղից հեռացել էր 2015 թ. փետրվարին։
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ջովինկոն առավել հայտնի է «Յուվենտուսի» (2006-2011 և 2012-15 թթ., 132 հանդիպում, 20 գոլի և 23 գոլային փոխանցման) և ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» (2015-2019 թթ. 142 հանդիպում, 83 գոլ և 51 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։
Ջովինկոն հանդես է եկել նաև «Էմպոլիի» (վարձակալություն, 2007-2008 թթ., 37 հանդիպում, 6 գոլ և 4 գոլային փոխանցում), «Պարմայի» (2010-12 թթ., 70 հանդիպում, 23 գոլ և 19 գոլային փոխանցում) և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրած 83 խաղում դարձել է 16 գոլի և 19 ասիստի հեղինակ։
Ջովինկոն նաև 1 գոլ է խփել Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 23 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալ Հիլալ, իտալիայի հավաքական, ՄԼՍ, Յուվենտուս, Պարմա, Սամպդորիա, Սեբաստիան Ջովինկո, Տորոնտո, տրանսֆերներ