Լիվերպուլը խաղի մեջ է. Կլոպի թիմը խոշոր հաշվով հաղթեց Բրենթֆորդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մերսիսայդյան ակումբը հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։
«Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆաբինիոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ու Տակումի Մինամինոն։
Այս հաղթանակից հետո «Լիվերը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական` առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 11 միավոր։
Ընդ որում` «կարմիրները» «քաղաքաբնակների» համեմատ մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Բրենթֆորդը», 23 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, ԱՊԼ, Բրենթֆորդ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Տակումի Մինամինո, Ֆաբինիո