Այաքսն ու Բարսելոնան բանակցություններ են վարում փոխանակում իրականացնելու շուրջ
«Բարսելոնան» ու «Այաքսը», հնարավոր է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Այդ մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը ցանկանում է Սերժինիո Դեստին փոխանակել Նուսայիր Մազրաուրիի հետ։
Հատկանշական է, որ Մազրաուրիի ու «Այաքսի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և «բլաուգրանասը», անկախ ամեն ինչից, պատրաստվում է պայմանագիր առաջարկել մարոկկացի լատերալին, սակայն Սերժինիո Դեստի խաղն այնքան դժգոհությունների առիթ է տվել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավիին, որ «կապտանռնագույնները» պատրաստ են արդեն 2022 թ. ձմռանը գնել Մազրաուրիին` գործարքում ներառելով նաև Դեստի տրանսֆերային իրավունքները։
Ընդ որում, «Բարսելոնան» հուսով է, որ «Այաքսը» Դեստի տրանսֆերի համար գումար կվճարի իրեն։
Նշվում է, որ այդ հարցի շուրջ այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ Սերժինիո Դեստը հենց «Այաքսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2012-2020 թթ., ինչից հետո 21 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։
Ամերիկացի եզրային պաշտպանը մինչ այս պահը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 57 հանդիպում` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Նուսայիր Մազրաուրիին, ապա մարոկկացի ֆուտբոլիստը նույնպես «Այաքսի» սան է և Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմում անցկացրած 123 խաղում խփել է 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բարսելոնա, Նուսայիր Մազրաուրի, Սերժինիո Դեստ, տրանս