Պիոլին` Կեսիեի չեղարկված գոլի մասին. «Ինչպե՞ս կարող է պառկած ֆուտբոլիստը խանգարել մրցակցին»🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Նապոլիին»։
Հանդիպման 90-րդ «ռոսոներիները» Ֆրանկ Կեսիեի ջանքերով հավսարեցրին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, տեսակրկնապատկերների օգնականների հետ քննարկելով դրվագը, չհաշվեց դարպասի գրավումն ու արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Բանն այն է, որ այդ դրվագում «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պառկած վիճակում գտնվել է խաղից դուրս իրավիճակում և, ըստ մրցավարների, խանգարել է «Նապոլիի» պաշտպան Ժուան Ժեզուսին, ինչն էլ դարձել է գոլի չեղարկման հիմնական պատճառ։
Խաղից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է այդ դրվագի մասին.
«Գիտեմ` այժմ բոլորը կխոսեն ֆուտբոլային կանոնների մասին, սակայն պառկած ֆուտբոլիստն ինչպե՞ս կարող է խանգարել մրցակցին։
Ժիրուն որևէ խոչընդոտ չի ստեղծել Ժեզուսի համար. նրա ոտքերը բացված էին, քանի որ նա պարզապես ցանկանում էր վեր կենալ խոտածածկի վրայից»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդե Մասա, Ժուան Ժեզուս, Միլան, Նապոլի, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու