Բարսելոնան Կամպ Նոուում տեղադրել է Կրոյֆի արձանը

Բարսելոնան Կամպ Նոուում տեղադրել է Կրոյֆի արձանը

27/08/2019 - 17:18

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնել է «Կամպ Նոու» ստադիոնում ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի արձանի բացման մասին:

Արձանի բարձրությունը 3,5 մետր է: Այն քանդակել է հոլանդացի քանդակագործ Կորի Ամմերլանը:

«Յոհան Կրոյֆի արձանը հաճույք և հպարտություն է մեր ընտանիքի համար: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նրա հայտնվելը հնարավոր դարձրեցին:»,- ասել է Կրոյֆի որդին՝ Յորդին:

«Այս արձանը լինելու է Յոհան Կրոյֆի և ակումբի համար նրա կարևորության մասին մշտական հիշեցում։

Նա մեր պատմության կարևորագույն մասերից է», – ասել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023