Ֆորմուլա 1. Ֆերստապենը վերջին շրջանին շրջանցեց Հեմիլթոնին` դառնալով աշխարհի չեմպիոն
Ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2021 թ. մրցաշրջանը։
Վերջին` Աբու դաբիի գրան-պրիից առաջ երկու ավտոարշավորդներ` Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլլ») և Լյուիս Հեմիլթոնն («Մերսեդես») ունեին հավասար` 369.5 միավոր։
Այսօր` դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Աբու Դաբիի գրան-պրին։
Լյուիս Հեմիլթոնը, ով մեկնարկել էր երկրորդ հորիզոնականից, հենց մեկնարկում շրջանցեց Ֆերստապենին և մինչև վերջին շրջանը պահպանում էր առաջատարությունը, սակայն հոլանդացի ավտոարշավորդը կարողացավ հետ շրջանացել Հեմիլթոնին ու հաղթել Աբու Դաբիի գրան-պրին։
Այսպիսով, Մաքս Ֆերստապենը վաստակեց 395.5 միավոր և պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։
Նշենք, որ 24-ամյա ավտոարշավորդն ընդհատեց Հեմիլթոնի հեգեմոնիան, ով 4 տարի անընդմեջ դարձել էր Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լյուիս Հեմիլթոն, Մաքս Ֆերստապեն, Ֆորմուլա 1