Թրիլլեր «Գազպրոմ Արենայում». Չելսին ու Զենիթը գերարդյունավետ ոչ-ոքի գրանցեցին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց «Զենիթի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո «Չելսիին» առաջ մղեց Տիմո Վերները։
Նախքան ընդմիջման գնալը «Զենիթը» ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Կլաուդինիոն, ապա 41-ին` Սերդար Ազմունը։
Երկրորդ խաղակեսն անցավ բավական դինամիկ և փոխնիփոխ գրոհների ներքո, ինչի արդյունքում կողմերը թրիլլերային հանդիպում պարգևեցին ֆուտբոլասերներին, որը, ի վերջո, ավարտվեց 3:3 հաշվով։
«Չելսին» Ռոմելու Լուկակուի և Տիմո Վերների խփած գոլերի շնորհիվ մինչև 90+4-րդ րոպեն հաղթում էր տանտերերին, սակայն Մգոմեդ Օզդոևը հիանալի գոլի հեղինակ դարձավ ու պարտությունից փրկեց ռուսական ակումբին։
Այսպիսով, այս թրիլլերային հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» H խմբի շրջանակում վաստակեց 13 միավոր և երկրորդ հորիզոնականով նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Զենիթը» վաստակեց 5 միավոր և հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Երոխին, Զենիթ, Թոմաս ՏՈւխել, Կլաուդինիո, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռոմելու-Լուկակու, Սերգեյ Սեմակ, Սերդար Ազմուն, Տիմո Վերներ