Կանանց ԱԱ. Հայաստանը 0:10 հաշվով պարտվեց Նորվեգիային
Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ին Երևանում մրցում էր Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը վատ եղանակային պայմանների պատճառով մնացել էր անավարտ։
ՖԻՖԱ-ի պատվիրակը և գլխավոր Վիկտորյա Բեյերը որոշեցին հանդիպումը շարունակել դեկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ից սկսած։
Դեկտեմբերի 1-ին խաղը շարունակվեց 69-րդ րոպեից, որն ավարտվեց 10:0 հաշվով` հօգուտ նորվեգուհիների։
«Վիկինգների» կազմից դուբլի հեղինակ դարձան Էլիզաբեթ Տերլանդն ու Լիզա-Մարի Ուտլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գուրո Բերգսվանդը, Ինգրիդ Սյուրստանդը, Ֆրիդա Լեոնարդսեն-Մանումը, Գուրո Ռայտենը Սելինե Բիզեն և Անյա Սոնստեվոլդը։
Հավելենք, որ Նորվեգիայի հավաքականն այս հաղթանակից հետո F խմբի շրջանակում վաստակեց 16 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի կանանց ընտրանին իր բոլոր 6 խաղերում պարտվել է ընդհանուր 0:46 հաշվով և եզրափակում է խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2023, Արմեն Սանամյան, կանանց ֆուտբոլ, Կանանց-ԱԱ, Հայաստանի կանանց հավաքական, Նորվեգիայի կանանց հավաքական