Ռոնալդուն հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել Չեմպիոնների լիգայի շրջանակում

Ռոնալդուն հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել Չեմպիոնների լիգայի շրջանակում

24/11/2021 - 12:39

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

Մանկունյական ակումբի կազմից հերթական գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն` 78-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը։

36-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գոլի հեղինակ է դարձել մեկնարկային բոլոր խաղերում` խփելով 6 գոլ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով անգլիական ակումբի կազմում գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի 5 անընդմեջ հանդիպման շրջանակում։

Նշենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի շրջանակում իր կարեիայի ընթացքում անցկացրել է 181 հանդիպում` դառնալով 140 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023