Խավին հեռացրել է Բարսայի գլխավոր ֆիզիոթերապևտին ու ֆիզպատրաստության մարզչին
Խավիի` «Բարսայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ակումբում առաջին կադրային փոփոխություններն են տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 41-ամյա մասնագետն աշխատանքից ազատել է «Բարսելոնայի» գլխավոր ֆիզիոթերապևտին` Խուանխո Բրաուին, և Ալբերտ Ռոկեին, ով ակումբի ֆիզպատրաստության մարզիչն էր։
Աղբյուրի փոխանցմամբ` ակումբի նոր ֆիզիոթերապևտ է նշանակվել Կարլոս Նոգուերան, իսկ ֆիզպատրաստության մարզիչ` Իվան Տորեսը։
Հավելենք, որ այս մասնագետները Խավիի հետ աշխատել են նաև «Ալ Սադում»։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Խավին ու «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Մատուեու Ալեմանին դժգոհ էին ակումբի բուժանձնակազմի աշխատանքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի