Կրասնոդարը խոշոր հաշվով հաղթեց Նիժնի Նովգորոդին. Սպերցյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցեց «Նիժնի Նովգորոդի» դեմ։
Վիկտոր Գոնչարենկոյի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։
«Կրասնոդարի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Էդուարդ Սերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
21-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում` դառնալով արդեն 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Կրասնոդարի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Գժեգոժ Կրիխովյակը, Ալեքսանդր Չերնիկովը և Վլադիմիր Իլյինը։
«Նիժնի Նովգորոդի» միակ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Կիրիլ Գոցուկը։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
«Նիժնի Նովգորոդը» մնաց 14 միավորով, ինչը հանապատասխանում է 10-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Չերնիկով, Գժեգոժ Կրիխովյակ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Նիժնի Նովգորոդ, ՌՊԼ, Վիկտոր Գոնչարենկո, Վլադիմիր Իլյին