Մի շարք անվանի մասնագետներ հավակնում են Նյուքասլը գլխավորելուն

Մի շարք անվանի մասնագետներ հավակնում են Նյուքասլը գլխավորելուն

08/10/2021 - 18:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սաուդյան Արաբիայի կառավորության ներդրումային հիմնադրամը գնել է «Նյուքասլը»` դառնալով ակումբի նոր սեփականատերը։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «կաչաղակների» նոր ղեկավարությունն առաջին քայլով ցանկանում է անվանի մասնագետ հրավիրել, ով գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Սթիվ Բրյուսին։

Աղբյուրի փոխանցմամբ` արդեն շրջանառվում են Ֆրենկ Լեմպարդի և Սթվիեն Ջերարդի անունները, սակայն, ըստ La Gazzeta dello Sport-ի տեղեկությունների, «Նյուքասլի» գլխավոր նպատակը «Յուվենտուսի», «Չելսիի», Իտալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հրավիրելն է։

Հաղորդվում է, որ, ամեն դեպքում, «Նյուքասլը» այդ հարցում դեռևս որևէ մեկի հետ չի բանակցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023