Ռոման լուրջ կորուստով է մոտենալու Յուվենտուսի և Նապոլիի դեմ հանդիպումներին
«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, անգլիացի ֆուտբոլիստն Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակուն «Էմպոլիի» դեմ կայացած խաղում (2:0) վնասել է ազդրը։
Աղբյուրի փոխանցմամբ` Սմոլինգի ապաքինման անհրաժեշտ կլինի 3 շաբաթ։
Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Ա սերիայի շրջանակում կայանալիք «Յուվենտուսի» դեմ արտագնա և «Նապոլիի» դեմ տնային խաղերը, որոնք տեղի կունեն համախատասխանաբար հոկտեմբերի 17-ին ու 24-ին։
Այդ հանդիպումների արանքում «գայլերը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցեն նորվեգական «Բուդե Գլիմտի» դեմ։ Սմոլինգն այդ խաղը նույնպես բաց է թողնելու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բուդե Գլիմպտ, Էմպոլի, Կոնֆերենցիաների լիգա, Յուվենտուս, Նապոլի, Ռոմա, Քրիս Սմոլինգ