Ֆլամենգոն մոտ է Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ վերադառնալուն🎥
Սեպտեմբերի 22-23-ին կայացել են Լիբերտադորեսի գաբաթի կիսաեզրափակիչների առաջին հանդիպումեները։
Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունը «մաքուր» բրազիլական էր. մրցաշարի գործող գավաթակիր «Պալմեյրասը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ։
Խաղը հիմնականում անցել է լարված, բայց միևնույն ժամանակ` «Ատլետիկոյի» առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի մոտ են եղել հաղթանակ կորզելուն, սակայն հանդիպման 42-րդ րոպեին Հալկը չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը. գնդակը դիպավ դարպասաձողին։
Հատկանշական է, որ ողջ հանդիպման ընթացքում կողմերը միմյանց դարպասին կատարել են ընդամենը 1 դիպուկ հարված։
Ամեն դեպքում, խաղն ավարտվել է 0:0 հաշվով։
Եզրափակիչի ուղեգրի ճակատագիրն ակումբները կպարզեն սեպտեմբերի 29-ին կայանալիք պատասխան հանդիպման շրջանակում։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայության շրջանակում մրցեցին մրցաշարի 2019 թ. հաղթող «Ֆլամենգոն» ու Էկվադորը ներկայացնող «Բարսելոնա Գուայակիլը»։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր պատասխան խաղից առաջ բավական հարմարավետ առավելություն ստացան` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Բրունո Էնրիկեն, ով դարձավ դուբլի հեղինակ։
Նշենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին` Գույայակիլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մինեյրո, Բարսելոնա Գույայակիլ, Բրունո Էնրիկե, Լիբերտադորեսի գավաթ, Հալկ, Պալմեյրաս, Ֆլամենգո