Արաուխո. «Բարսան հիանալի հանդիպում անցկացրեց»
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Կատալոնական ակումբի միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Ռոնալդ Արաուխոն, ով խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով.
«Շատ ափսոս, մենք ցանկանում էինք հաղթել և, ըստ իս, անցկացրինք հիանալի հանդիպում` չնայած արագ բաց թողած գնդակին։
Մրցակիցը փակվեց պաշտպանությունում, և մենք էինք տիրում նախաձեռնությանը։ Ցավոք, գոլը խփեցինք այդքան ուշ։
«Գրանադան» գոլը խփեց ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո, ինչը հետևանքն է այն բանի, որ մենք կորցրել էինք կենտրոնացումը։ Դա անհրաժեշտ է ուղղել»,- նշել է ուրուգվայցի պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Ռոնալդ Արաուխո