Միշել Տեր-Զաքարյան. Իմ բոլոր մտքերը Սալայի ընտանիքի հետ են
«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը նույնպես սգացել է Էմիլիանո Սալայի մահը, որը պաշտոնապես հաստատվել է:
Սալան ֆրանսիական ակումբ է տեղափոխվել այն ժամանակ, երբ հայազգի մասնագետը թիմի մարզիչն էր:
Տեր-Զաքարյանն իր զորակցությունն է հայտնել զոհված ֆուտբոլիստի ընտանիքին.
«Ողբերգություն է. իմ բոլոր մտքերն իր ընտանիքի և սիրելիների հետ են։ Էմիլիանոն պարզ և ազնիվ մարդ էր»,- մարզչի խոսքն է մեջբերել football365.fr-ը: