Լեոնարդո. «Մբապեն ցանկանում է հեռանալ»
ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն օգոստոսի 25-ին մամուլի ասուլիս է տվել RMC Sport-ին, որի ընթացքում հաստատել է, որ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից։
– Մբապեն ցանկանո՞ւմ է հեռանալ։
– Կիլան Մբապեն ցանկանում է հեռանալ. համենայն դեպս ինձ համար դա ակնհայտ է։ Եթե «Ռեալն» է առաջարկ կատարում, ամեն ինչ պարզ է դառնում։
Մենք չենք կարող տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ առաջ փոխել մեր դիրքորոշումը։ Եթե Մբապեն ցանկանում է հեռանալ, մենք մտադիր չենք պահել նրան, սակայն այդ տրանսֆերը կկայանա միայն մեր թելադրած պայմաններով։
– Դուք շփվե՞լ եք Մբապեի հետ։
– Ես բազմիցս զրուցել եմ Կիլիանի հետ. նա մշտապես նույն բանն է ասում։ Մբապեն խոստացել է, որ ակումբը չի լքի անվճար։ Համենայն դեպս նա մեզ այդպես է ասել։
– Այսպիսով, նրա հեռանալու համար դռները բա՞ց են։
Մենք երբեք հեռանալու համար դռները չենք բացել։ Երբեք։
Մեր նպատակն է նոր պայմանագիր կնքել Մբապեի հետ և պահել նրան թիմում։
Սակայն, եթե նա ցանկանում է հեռանալ, ապա դա տեղի կունենա միայն մեր պայմաններով, ինչը վերաբերում է ոչ միայն Մբապեին, այլև մյուս բոլոր ֆուտբոլիստներին։
– Եվս մեկ առաջարկ սպասո՞ւմ եք «Ռեալի» կողմից
– Մենք չենք ծրագրում կրկին շփվել «Ռեալի» հետ։ Վերջնաժամկետը մինչև օգոստոսի 31-ի կեսգիշերն է. այդպես է աշխատում տրանսֆերային պատուհանը։
Մենք երբեք որևէ ֆուտբոլիստի թույլ չենք տվել հեռանալ ավելի ցածր գնով, քան նրա դիմաց վճարել ենք,- եզրափակել է Լեոնարդոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ «Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի տրանսֆերի համար առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին` 160 մլն եվրոյի տեսքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանս