Բորդոյի ֆուտբոլիստը գլխավոր թիմից հեռացվել է Instagram-ում live-ի պատճառով
«Բորդոյի» հարձակվող Յան Կարամոն ժամանակավորապես հեռացվել է գլխավոր թիմից:
Ակումբը նման որոշում է կայացրել այն բանի համար, որ իվուարցին իր թիմի հանդիպման ընթացքում («Մարսելի» հետ՝ 0:1) Instagram-ի իր էջում ուղիղ միացում է կատարել՝ լինելով առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է Goal.com-ը: «Բորդոն» նման արարքը համարում է անհարգալից վերաբերմունք ակումբի և երկրպագուների հանդեպ:
Նշվում է, որ ակումբը արարքի պատժի համար որոշումը կայացնելու է առաջիկայում:
Կարամոն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 15 հանդիպման է մասնակցել՝ խփելով 3 գոլ: