Աթլետիկոն գնել է Մարիո Էրմոսոյին

Աթլետիկոն գնել է Մարիո Էրմոսոյին

18/07/2019 - 16:30

«Աթլետիկոն» հայտարարել է «Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոյի տրանսֆերի մասին:

24-ամյա իսպանացին 5 տարով պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ:

Տրանսֆերի արժեքի մասին ոչինչ չի հայտարարվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն բավականին հեռու է ֆուտբոլիստի պայմանագրում նշված 40 մլն եվրո փոխհատուցման գումարի չափից:

Հայտնի է նաև, որ Էրմոսոյի աշխատավարձը «Աթլետիկոյում» կարող է կազմել տարեկան 3 մլն եվրո:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023