Ա Սերիան, հնարավոր է, փոխի առաջնության անցկացման ձևաչափը
Իտալական Ա սերիայի անցկացման ձևաչափը, հնարավոր է, լուրջ փոփոխությունների ենթարկվի։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere della Serra-ին, Ա սերիան մտադիր է առաջնությանը մասնակցող ակումբների քանակը 20-ից նվազեցնել 18-ի։ Առաջնությանը մասնակցող ակումներն ավելի շատ են համոզվում այն հարցում, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ։
Աղբյուրի փոխանցմամբ` ակումբները նման եզրահանգման են եկել աուդիտորական մի շարք ընկերությունների զեկույցներից հետո, որոնք պնդում են, որ փոփոխությունները տնտեսական տեսանկյունից միայն դրական միտում կունենան։
Բացի դրանից, հնարավոր է ներդրվի փլեյ-օֆֆ համակարգ` չեմպիոնին և առաջնության մյուս մրցանակային տեղերը զբաղեցնող ակումբներին որոշելու համար։ Այդ գաղափարն առաջարկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան։
Կողմերն այդ հարցը պատրաստվում են քննարկել հուլիսի 21-ին։ Նշվում է, որ եթե, ի վերջո, կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա վերոնշյալ ձևաչափին Ա սերիան անցնելու է 2023/24 մրցաշրջանից։
Հիշեցնենք, որ Ա սերիայի գործող չեմպիոնն «Ինտերն» է, իսկ 2021/22 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 21-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Բոլոնիա, Էմպոլի, Ինտեր, Լացիո, Կալյարի, Միլան, Յուվենտուս, Նապոլի, Ուդինեզե, Ջենոա, Ռոմա, Սալերնիտանա, Սամպդորիա, Սասուոլո, Սպեցիա, Վենեցիա, Վերոնա, Տորինո, Ֆիորենտինա