Ռեալը սահմանել է Վարանի հրաժարագինը
«Ռեալ Մադրիդը» սահմանել է այն գումարի նվազագույն չափը, որը ցանկանում է ստանալ իր կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի դիմաց։
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, սկզբնական շրջանում մադրիդյան ամումբը ֆրանսիացի պաշտպանի դիմաց ցանկանում էր վաստակել 60 մլն եվրո, սակայն այժմ պատրաստ է 28-ամյա պաշտպանից բաժանվել 50 մլն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վարանին իր շարքերում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով էլ, մանկունյական ակումբն արդեն պայմանագիր է առաջարկել Վարանին։ Նշվում է, որ «Յունայթեդը» Վարանին պատրաստ է տարեկան վճարել 12 մլն եվրո` առաջարկելով նրան 5 տարվա պայմանագիր։
ABC-ն փոխանցում է նաև, որ «Ռեալը» մտադիր է իր ֆուտբոլիստին վաճառեն նախքան այն պահը, երբ կդառնա ազատ գործակալ։ «Սերուցքայինների» ու Վարանի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հատկանշական է, որ ինքը` Վարանը նույնպես ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո