Ռոման պատրաստ է Իգուայինին առաջարկել թիմի ավագի թևկապը
«Ռոման» դեռ մտադիր է գնել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, ում ցանկանում է ձեռք բերել նաև «Վեսթ Հեմը»:
Որպեսզի համոզեն 31-ամյա արգենտինացուն ընդունել առաջարկը, հռոմցիները նույնիսկ համաձայն են նրան դարձնել թիմի ավագը,- հայտնում է Corriere dello Sport-ը:
Իգուայինին թիմի ավագ նշանակելը հավանաբար դժգոհություն կառաջացնի թիմի երկրպագուների մոտ:
Վերջին տասնամյակներին «Ռոմայի» ավագի թևկապը կապել են բացառապես «Ռոմայի» սաները՝ Ալեսանդրո Ֆլորենցին, Ֆրանչեսկո Տոտին, Դանիելե դե Ռոսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսն» Իգուաինի տրանսֆերը ցանկանում է վաճառել և ձեռք բերել Մաուրո Իկարդիին:
# Գոնսալո-Իգուային, Յուվենտուս, Ռոմա, տրանսֆերներ