Հայտնի է դարձել Սպինացոլայի ապաքինման վերջնական ժամկետը
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բելգիային` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպման 78-րդ րոպեին «սկուադրա աձուրայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Արդեն հայտնի են դարձել 28-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի տեսակն ու ապաքինման ժամկետը։
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, Իտալիայի հավաքականի բուժանձնակազմը հաստատել է, որ Լեոնարդո Սպինացոլան պատռել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 5-6 ամիս։
Հավելենք, որ Սպինացոլան ընթացիկ Եվրոպայի առաջնության շրջանակում մասնակցել է 5 հանդիպման` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա, Ֆաբրիցո Ռոմանո