Լինեկեր . «Դա կարմիր քարտի խախտում չէր»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ուկրաինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին։
Հանդիպման 98-րդ րոպեին շվեդների պաշտպան Մարկուս Դանիելսոնն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Բեսեդինի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և 32-ամյա պաշտպանին հեռացրեց խաղաշտից` կարմիր քարտ ցույց տալով։
Այդ դրվագի հետ կապված Twitter-ի միկրոբլոգում իր մեկնաբանությունն է թողել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով ներկայումս ֆուտբոլային փորձագետ է աշխատում հեղինակավոր BBC հեռուստաընկերությունում.
«Դա կարմիր քարտի խախտում չէր։ Նա իրավունք ուներ հեռացնել գնդակը։ Այդ անմեղ իրավիճակի դանդաղեցրած կադրն ավելի ցայտուն է դարձնում եղելությունը, քան իրականում կար»,- եզրափակել է Լինեկերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Բեսեդին, Գարի Լինեկեր, Դանիելե Օրսատո, ԵՎՐՈ-2020, Մարկուս Դանիելսոն, Շվեդիայի ազգային հավաքական, Ուկրաինայի հավաքական