Համացանցում հայտնվել է Հունգարիայի ավագի ֆանտաստիկ մոտիվացիոն ճառը Եվրոյի անցումային խաղերից առաջ 🎥
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին խաղում Հունգարիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։
Մարկո Ռոսիի սաներհը հանդիպման մեծ մասում հաղթում էին, սակայն, ի վերջո, 84-րդ րոպեին գոլ բաց թողեցին, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով, ինչի հետևանքով հունգարացիները լքեցին մրցաշարը։
Հունգարիայի հավաքականը, միանշանակ, ընթացիկ Եվրոպայի առաջնության բացահայտումներից մեկն էր, որը թե՛ թե իր խաղով, թե՛ պատրաստվածությամբ և թե՛ նվիրումով գրավեց հազարավոր երկրպագուների սրտերը։
Ցավոք, մրցաշարի վիճակահանության արդյուքներով հայտնվել էին «մահվան» խմբում և նրանց համար սարսափելի դժվար էր հավասարը հավսարի դեմ պայքարել Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների դեմ, ինչը նրանց մասամբ հաջողվեց։
Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին վստահ է, որ նրանց հաջողության գրավականը ոչ թե մարտավարությունն է, այլ հոգեբանական պատրաստվածությունը։
«Մեր օրերում բազմաթիվ մարզիչներ համոզված են, որ թիմերը հաղթում են մարտավարության շնորհիվ։ Նրանք մոլորյալներ են։ Դա այդպես չէ, քանի որ գլխավոր դերակատարները, միանշանակ, խաղացողներն են։
Մեր խաղացողները տքնաջան և նպատակասլաց աշխատում են ամեն օր։ Մենք ունենք առավելագույն ներուժ, սակայն ապագան շատ խոստումնալից է»,- նշել էր իտալացի մասնագետը Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղից հետո, որն ավարտվել էր 1:1 հաշվով։
Նախքան Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ հասնելը Հունգարիայի հավաքականը ծանր ճանապարհ է անցել։ Ռոսիի սաները մրցաշարի որակավորմալ փուլը ձախողեցին և 5 թիմերի միջև պայքարում զբաղեցրին ընդամենը 4-րդ հորիզոնականը` իրենցից առաջ թողնելով Խորվաթիայի, Ուելսի և Սլովակիայի հավաքականներին։
Հունգարացիները ձախողել էին նաև Ազգերի լիգայի 2018/19 խաղարկությունը և C դիվիզիոնի 2-րդ խմբում զբաղեցրել էին միայն 2-րդ հորիզոնականը` 1-ին տեղը զիջելով Ֆինլանդիայի ընտրանուն, սակայն, քանի որ «սուոմին» Եվրոյի ուղեգիր նվաճեց դասական որակավորման փուլի միջոցով, մագյարներն իրավունք ստացան մասնակցել Եվրո-2020-ի անցումային խաղերին։
Անցումային խաղերի կիսաեզրափակչում մագյարները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Բուլղարիայի հավաքականի նկատմամբ, իսկ փոքրիկ մրցաշարի եզրափակչում նրանց մրցակիցը Իսլանդիան էր։
2020 թ. նոյեմբերի 12-ին կայացած հանդիպման ընթացքում «վիկինգները», 11-րդ րոպեից սկսած, Գիլֆի Սիգուրդսոնի խփած գոլի շնորհիվ, հաղթում էին, սակայն Մարկո Ռոսիի սաները հրաշք գործեցին ու խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին, նախ Լոիկ նեգոն հավասարեցրեց հաշիվը, ապա 90+2-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային խփեց հաղթական գնդակը։
Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում Գերմանիայի դեմ կայացած խաղից հետո (2:2) համացանցում մի տեսանյութ է վերահրապարակվել, որն անվերջ կարելի է դիտել ու ոգեշնչվել։
Պարզվում է` Իսլանդիայի հավաքականի դեմ կայացած անցումային խաղից առաջ Հունգարիայի ագամ Ադամ Սալային ֆանտաստիկ մոտիվացիոն ճառ է ասել, ինչից հետո, պարզապես, անհնար էր չհաղթել այդ հանդպումը։
Տեսանյութը ռուսերեն թարգմանությամբ հրապարակել է Sports.ru կայքը, որն էլ ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը հայերենով.
«Մենք ցանկանում էինք այստեղ լինել և արդեն տեղում ենք։ Այսօր մեր վճռորոշ հանդիպումն է և 8 ժամից տանը կլինենք։
Կորոնավիրուսի հետևանքով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը։ Կորոնավիրուսի հետևանքով մարդկանց սկսել են քիչ վճարել, իսկ մենք 90 կամ 120 րոպեների ընթացքում կարող ենք փոխել այս տարին։
Այս ամենը չպետք է ձեզ վրա ճնշում գործադրի։ Սա հնարավորություն և ուրախություն է, որ 120 րոպե բոլորս ունենալու ենք աշխատանք, ինչի շնորհիվ կարող ենք փոխել ողջ տարին։
14 մլն հունգարացիներ հեռուստացույցով դիտելու են այս հանդիպումը, և մենք կարող ենք դա անել։
Ինչպե՞ս դա կանենք մենք. այսօր որևէ մեկը չի լինի, ով հոգնել է, չի լինի ոչ մեկը, ով պարտվել է մենապայքարում, գեթ մեկը, ով ընկել է խոտածածկին։
Այսօր ես պարզապես ցանկանում եմ տեսնել, որ մենք գլադիատորներ ենք։ Ինչ էլ որ պատահի, հոգնել չկա։ Ովքեր մնացել են պահեստայինների նստարանին, նույնպես խաղալու են վճռորոշ դեր։
Առա՜ջ Հունգարիա!!!»,- եզրափակել է Սալային։
Հավելենք, որ Ադամ Սալային Հունգարիայի հավաքալանի համար ավարտված Եվրոյում դարձավ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ, որոնք գրանցել է Գերմանիայի դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամ Սալայի, Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Եվրո-2020 անցումային խաղեր, Իսլանդիայի հավաքական, Հունգարիայի հավաքական, Մարկո Ռոսի, Ֆրանսիայի հավաքական