Ուրախությունից տխրություն. հակասական ելույթներ Եվրոպա լիգայում ?
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպման շրջանակում հայկական թիմերն անցկացրին իրենց հանդիպումները:
Գյումրիում «Փյունիկը» հյուրընկալել էր մակեդոնական «Շկուպիին». հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի՝ 3:3: Լավ է, որ 1:3 հաշվով պարտվելուց հետո հայկական թիմը կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է հավասարեցնել հաշիվը, ինչը հույսեր է պահպանել պատասխան հանդիպումից առաջ:
«Փյունիկ» – «Շկուպի»՝ 3:3
Գոլերը՝ Վարդանյան (4, 11 մ.), Ժեստոկով (80), Մանուչարյան (85)
Մեզ համար օրվա միակ հաղթանակը գրանցեց «Ալաշկերը»՝ հաղթելով մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Մակեդոնիային»՝ 3:1: Այս առավելությունը Հայաստանի գործող գավաթակրին մեկ ոտքով դուրս է բերում 2-րդ փուլ:
«Ալաշկերտ» – «Մակեդոնիա»՝ 3:1
Գոլերը՝ Տանկով (16), Սեկուլիչ (66), ինքնագոլ (82)
Խաղային օրը եզրափակվեց տխուր արդյունքով: «Բանանցը» սերբական «Չուկարիչկիին» հյուրընկալվելիս պարտվեց 0:3 հաշվով և անասելի մեծ առավելություն տվեց մրցակցին: Միայն հրաշքը կարող է «Բանանցին» դուրս բերել 2-րդ փուլ:
«Բանանց» – «Չուկարիչկի»՝ 0:3
# Ալաշկերտ, Բանանց, Եվրոպա-լիգա, Փյունիկ