64-ամյա երգիչը նորամուտն է նշել Մայկոնի հետ նույն թիմում
Իտալացի 64-ամյա երգիչ Էնրիկո Ռուջերին դարձել է իտալական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սոնա Կալչիո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ։
Ինչպես տեղկացնում է «Սոնա Կալչիոյի» Facebook-ի պաշտոնական էջը, ակումբը հունիսի 6-ին իտալական Դ սերիայի 33-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է «Տրիտիում Կալչիոյին»։
Այդ խաղում Էնրիկո Ռուգերին հանդիպումն սկսել է մեկնարկային րոպեներից և դաշտում անցկացրել 9 րոպե` նշելով նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
Հատկանշական է, որ «Սոնա Կալչիոյի» կազմում է հանդես գալիս նաև «Ինտերի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայկոնը։
Հավելենք, որ Էնրիկո Ռուջերի իր երաժշտական կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է Սան Ռեմոյի մրցույթում (1987 ու 1993 թթ.), ինչպես նաև 1993 թ. մասնակցել է «Եվրոտեսիլին»` զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ Ռուջերին հայտնի «Ինտերի» երկրպագու է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնրիկո Ռուջերի, Ինտեր, Իտալական Դ սերիա, Մայկոն -Ինտեր, Սոնա Կալչիո