Օբլակ․ «ԱՊԼ-ն հետաքրքիր առաջնություն է․ սիրում եմ նոր մարտահրավերներ»
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է իր ֆուտբոլային կարիերայի ապագայի մասին․
«ԱՊԼ-ն հետաքրքիր առաջնություն է ու ես չգիտեմ, թե ինչ կպատահի ապագայում։ Ինձ դուր է գալիս այս գաղափարը, և ես այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են նոր մարտահրավերներ։
Բայց ինչպես արդեն ասել եմ՝ արդեն 7 տարի ես պաշտպանում եմ «Ատլետիկոյի» գույները։ Ես երջանիկ եմ այստեղ ու չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի։
Այս տարի մենք պայքարում ենք տիտղոսի համար և ինձ հենց դա էլ պետք է։ Ինձ պետք է, որ իմ թիմն այնքան լավը լինի, որ պայքարի տիտղոսների համար»,- նշել է Օբլակը, ում խոսքերը փոխանցում է Goal.com-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Յան Օբլակ