Օվերմարսը հրաժարվել է աշխատել Բարսելոնայում
«Բարսելոնան» աշխատանքի էր հրավիրել «Այաքսի» տեխնիկական գծով տնօրեն Մարկ Օվերմարսին:
Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրայի հեռանալուց հետո կատալոնացիներն այդ պաշտոնն առաջարկել էին 46-ամյա հոլանդացուն:
Օվերմարսը, ով 2012 թվականից աշխատում է «Այաքսում», մերժել է կատալոնական ակումբի առաջարկը:
Հոլանդացի նախքին ֆուտբոլիստը 2000-2004 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում»: