Կոուտինյոյի գործակալ. Բարսելոնան չի ցանկանում բաց թողնել Ֆիլիպեին
Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը հայտնել է, որ «Բարսելոնան» չի ցանկանում հրաժեշտ տալ բրազիլացուն:
«Օրերս ես Բարսելոնայում շփվել եմ Պեպ Սեգուրայի («Բարսելոնայի» սպորտային տնօրեն) հետ: Նա ասաց, որ ակումբն այս ամռանը չի պատրաստվում վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը: Նաև հերքում եմ, թե իբր մենք կապ ենք հաստատել ՊՍԺ-ի հետ»,- գործակալի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» պատրաստ է Կոուտինյոյի տրանսֆերը դարձնել Նեյմարին վերադարձնելու գործարքի մաս:
# Բարսելոնա, տրանսֆերներ, Ֆիլիպե-Կոուտինյո