Օզբիլիսի ֆանտաստիկ գնդակը ճանաչվել է ՌՊԼ-ի՝ 2010-2020 թթ․ հեռահար հարվածով խփված լավագույն գոլ🎥
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Instagram-ի պաշտոնական էջը, Արաս Օզբիլիսի՝ «Կուբանի» կազմում 2013 թվականին «Սպարտակ Մոսկվայի» դարպասը խփած գնդակը քվեարկության արդյունքում ճանաչվել է 2010-2020 թթ․ հեռահար հարվածով խփված լավագույն գոլ։
Այդ գոլն Արասը խփել է ՌՊԼ-ի 2012/13 մրցաշրջանի 22-րդ տուրի շրջանակում, իսկ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Արասի խփած գոլը միայն 38 ձայնով է առաջ անցել 2-3-րդ հորիզոնականները կիսած Հալկի («Զենիթ») և Վագներ Լավի (ԲԿՄԱ) գոլերից։
Բացի վերոնշյալ երեք ֆուտբոլիստներից մրցանակին հավակնում էին նաև Լասինա Տրաորեն («Կուբան») և Նիկոլա Վլաշիչը (ԲԿՄԱ)։
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Կուբանի» կազմում հանդես է եկել 2012-2013 թթ․, ինչից հետո նա 8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց հենց «Սպարտակ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արաս-Օզբիլիս, Կուբան, ՌՊԼ, Սպարտակ-Մոսկվա