Իտուրալդե Գոնսալես․ «11-մետրանոցը պետք էր նորից հարվածել․ Վերատին խախտում է թույլ տվել»
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ սակայն պայքարը շարունակեց փարիզյան ակումբը։
Հանդիպման 45+3-րդ րոպեին կատալոնական ակումբը հաշիվը 2։1 դարձնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Լեո Մեսսին վրիպեց 11-մետրանոց հարվածն իրացնելիս։ Այդ դրվագում «Փարիզին» փրկեց դարպասապահ Կեյլոր Նավասը։
Խաղից հետո այդ դրվագի հետ կապված իր մեկնաբանությունն է տվել իսպանացի նախկին հանրահայտ մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը․
«VAR-ն ամենամեծ սխալներից մեկը թույլ տվեց։ 11-մետրանոց հարվածը պետք էր կրկնել, քանի որ նախքան հարվածը Մարկո Վերատին գտնվում էր կիսաշրջանի մեջ, ինչն արգելված է օրենքով։
Նա տուգանային հրապարակ վազեց կենտրոնով և հենց նա էլ կարողացավ հեռացնել դարպասապահից հետ եկած գնդակը։
Մրցավարները պետք է դիտեին այդ դրվագի տեսակրկնապատկերը, սակայն նրանք հետևում էին միայն դարպասապահի դիրքին»,- եզրափակել է Իտուարլդե Գոնսալեսը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էդուարդո Իտուրալդե Գոնսալես, Լեո Մեսսի, Կեյլոր-Նավաս, Մարկո Վերատի, ՊՍԺ